Հակամարտությունը նորից կսկսվի, բայց Ռուսաստանի ավելացած ախորժակով․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ անընդունելի է Ուկրաինայի կամավոր հրաժարումը իր տարածքների մի մասից հանուն ՆԱՏՕ-ին անդամակցելու։

Ըստ նրա՝ Ռուսաստանի համար այս սցենարը ցանկալի է, քանի որ այն կսառեցնի զինված հակամարտությունը, այլ ոչ թե այն ամբողջությամբ կադադարեցնի։

«Տարածք փոխանակե՞լ ՆԱՏՕ-ի հովանու դիմաց: Տարօրինակ է։ Այսինքն՝ գիտակցաբար գնացեք ժողովրդավարության կորստին, համաշխարհային հանցագործի խրախուսմանը, ռուսական ռեժիմի պահպանմանը, միջազգային իրավունքի ոչնչացմանն ու պատերազմի պարտադիր փոխանցմանն այլ սերունդներին»,- գրել է Պոդոլյակը X-ի իր միկրոբոլգում:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը նշել է, որ զինված հակամարտությունը «միանշանակ նորից կսկսվի, բայց Ռուսաստանի ավելացած ախորժակներով, եթե այն չպարտվի»։

Կիսվել սոց․ ցանցերում