Ուկրաինայի զինվшծ ուժերը ձմռանը կշարունակեն «հшկшհшրձшկումը». Պենտագոն

Ուկրաինայի զինված ուժերը մտադիր են ձմռանը շարունակել հակահարձակման փորձը՝ չնայած մի շարք դժվարություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունը։

 

Նա վստահ է, որ Վաշինգտոնն անում է ամեն ինչ՝ նպաստելու Ուկրաինայի զինված ուժերի հաջողությանը։

«Կարծում եմ, որ մենք Ուկրաինային դնում ենք շահեկան դիրքում: Ես հասկանում եմ, որ ձմռան ամիսներին ավելի դժվար է լինելու, բայց Ուկրաինան մտադիր է շարունակել իր հարձակողական գործողությունները ձմռան ամիսներին»,- ասել է Բրաունը։

Կիսվել սոց․ ցանցերում