ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4-ամյա աղջիկը դուրս է եկել 9-րդ հարկի պատուհանից և կանգնել պատուհանագոգին

ՌԴ քաղաք Կասպիյսկում 4-ամյա աղջիկը դուրս է եկել 9-րդ հարկի պատուհանից և կանգնել պատուհանագոգին։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից։

 

Հայտնի է, որ վաղ առավոտյան անցորդները նկատել են մի փոքրիկ երեխայի, ով դուրս է եկել պատուհանից և կանգնել պատուհանագոգին։ Ականատեսներն անմիջապես ոստիկանություն են դիմել։ Տեղի բնակիչները հավաքվել են տան մոտ և, ամեն դեպքում, ծածկոցներ փռել պատուհանների տակ։

 

Ոստիկաններին հաջողվել է փրկել աղջկան։ Երբ ոստիկանները կարողացել են մտնել բնակարան, հայտնաբերել են առանց ծնողների 3 երեխայի։

 

Ինչպես հայտնում է Mash թելեգրամյան ալիքը, աղջկա մայրը այդ պահին ակումբում է եղել։ Նա երեխաներին մեծացնում է առանց հոր։ Նշվում է, որ հանգստյան օրերին Կիզլյարի շրջանից եկել էին Կասպիյսկ՝ զարմիկի տուն։ Գիշերը երեխաներին քնացրել են, հետո գնացել ակումբ։

Կիսվել սոց․ ցանցերում