Mercedes-Benz–ը ռուս դիլերներին ամբողջությամբ անջատել է ծրագրային ապահովումից

Գերմանական Mercedes-Benz ավտոկոնցեռնը ռուս դիլերներին ամբողջությամբ անջատել է ծրագրային ապահովումից։ Այս մասին Известия-ին հայտնել են ընկերության ներկայացուցիչները։

 

«Ռուսական ավտոդիլերներ» ասոցիացիան հաստատել է ծրագրային ապահովման հասանելիության հետ կապված խնդիրների առկայությունը: Հաղորդվում է, որ տուժել են նաև այլ ապրանքանիշեր: Միաժամանակ խմբագրության աղբյուրները նշել են, որ հասանելիության սահմանափակումներ են մտցվել նաև BMW կոնցեռնի կողմից։

Պաշտոնական ծրագրային ապահովման բացակայությունը կարող է մեծացնել վերանորոգման և սպասարկման ժամկետները, ինչպես նաև խնդիրներ ստեղծել նոր մեքենաների թարմացումների հետ կապված, ասում են փորձագետները: Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ կան այս սահմանափակումները շրջանցելու ուղիներ, վարորդները կսկսեն ավելի հաճախ սպասարկվել ոչ պաշտոնական սպասարկման կայաններում և գնել ավելի պարզ մեքենաների մոդելներ:

Կիսվել սոց․ ցանցերում