Քիմ Քարդաշյանն աջակցություն է հայտնել հրեաներին, կրկին անդրադարձել ԼՂ հայերի տшռшպшնքներին և Հայոց ցեղшսպшնпւթյшնը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն աջակցություն է հայտնել իր հրեա ընկերներին՝ շեշտելով, որ նրանք մենակ չեն:

Վերջինս հիշեցրել է հումանիտար ճգնաժամի մասին, որի առաջ կանգնել են Լեռնային Ղարաբաղի հայերը։

Քարդաշյանը ընդգծել է, որ վերջին օրերին իրեն մեծ ցավ են պատճառել «ամբողջ աշխարհի աչքերի առջև ահաբեկված և սպանված երեխաների և ընտանիքների տեսանյութերը», ապա նկատել, որ դաժան ահաբեկչության պատճառով տառապում և մեծ գին են վճարում թե՛ իսրայելցիները և թե՛ պաղեստինցիները:

Քարդաշյանը նաև հիշատակել է Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ինչպես նաև այժմ Ադրբեջանում պահվող ռազմագերիներին։

«Որպես հայ՝ ես հատկապես զգայուն եմ նման հարցերի նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին, և հիմա՝ ամիսների շրջափակումից հետո, որին լրատվամիջոցներում նվազագույն անդրադարձ եղավ, և չեղավ ոչ մի արտաքին աջակցություն, հայերն Արցախում էթնիկ զտման զոհ են դարձել։ Այս պահին նրանք նույնպես տառապում են ծայրահեղ մարդասիրական ճգնաժամից, և դեռ կան պահվող ռազմագերիներ և անհետ կորածներ: Անկախ նրանից, թե ում կողմից եք և ինչպես են ձեզ վրա ազդել վերջին մի քանի օրերի սարսափները, մեր սրտերում միշտ պետք է կարեկցանքի տեղ գտնվի այն անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք դարձել են իշխանության, քաղաքականության, կրոնի, ռասայի և ազգային պատկանելության պատճառով պատերազմողների զոհը»,- գրել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում