Ուկրաինայի Օդեսայի շրջանի իշխանությունները հայտնել են նավահանգստի ենթակառուցվածքի վնասների մասին: Այս մասին տեղեկանում ենք Kommersant-ից։
Օդեսայի մարզում գնդակոծության հետևանքով վնասվել է Դանուբի նավահանգիստներից մեկի ենթակառուցվածքը։ Այս մասին Telegram-ում հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Նա նշել է, որ զոհեր և վիրավորներ չկան։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները գիշերվա ընթացքում երկու անգամ անօդաչու սարքերով գրոհել են տարածաշրջանը։ Կիպերը տարածաշրջանի հարավում գտնվող նավահանգիստն ու հացահատիկի ենթակառուցվածքն իրենց հիմնական նպատակն է անվանել։
«Հակառակորդի հարվածների հետևանքով Դանուբի նավահանգիստներից մեկում վնասվել են պահեստներ և ամբարներ։ Արդյունքում առաջացած հրդեհները օպերատիվ կերպով վերացվել են Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների կողմից»,- հավելել է Կիպերը։
Նա մանրամասնել է, որ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ուժերով ու միջոցներով ոչնչացվել է 11 հարվածային անօդաչու թռչող սարք։ Գիշերը Օդեսայի մարզում օդային տագնապ է հայտարարվել։
Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հարվածների մասին չի հայտնել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել են Օդեսայի Ռենի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պահը։