Պատմության մեջ առաջին անգամ ջերմաստիճանի նոր ռեկորդ՝ Թпւրքիшյпւմ

Թուրքիայում օդի ջերմաստիճանը երկրի պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է մինչև 49,5 աստիճան։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է նախարարության ղեկավար Մեհմեդ Օժասեկին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ջերմաստիճանի նոր ռեկորդը սահմանվել է Էսքեհեշ շիր նահանգի Սարիջակ քաղաքում։ «Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարարության տվյալների համաձայն՝ օգոստոսի 15-ին Թուրքիայի պատմության մեջ ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել՝ Էսքիշեհիր նահանգի Սարըջաքայա գյուղում 49,5 աստիճան տաքություն»,- գրել է Մեհմեդ Օժասեքին։

Հիշեցնենք, որ նախորդ ռեկորդը գրանցվել է 2021 թվականի հուլիսին Շիրնաք նահանգի Սիզրա քաղաքում։ Օդի ջերմաստիճանը կազմել է +49,1։

Կիսվել սոց․ ցանցերում