Սանաբրիան հերքել է, որ թքել է Մեսիի վրա

Պարագվայի հավաքականի եւ իտալական «Տորինոյի» հարձակվող Անտոնիո Սանաբրիան հերքել է, որ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման ժամանակ թքել է Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի մեջքին։

«Ես տեսել եմ այդ լուսանկարները։ Այո, տպավորություն է, որ ես թքել եմ Մեսիի վրա, բայց իրականում այդպես չէ։ Մեսին հեռու էր ինձնից, նրա հետ ոչինչ չի պատահել։ Ես հերքում եմ դա»,- Սանաբրիայի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։

Ընտրական փուլի երրորդ տուրի խաղում Պարագվայի թիմը 0:1 հաշվով պարտվել էր Արգենտինային, որը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Կիսվել սոց․ ցանցերում