ԱՄՆ պետքարտուղարությունը փաստորեն չի հերքում Politico-ի տեղեկությունը, որ Բլինքենը կոնգրեսականների փոքր խմբի ասել է, որ առաջիկա շաբաթներին կա Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի հավանականություն: Բայց, չհերքելը դեռ մի կողմ, առավել ուշագրավ է, թե ինչ է պատասխանում պետքարտուղարությունը դրա վերաբերյալ Ամերիկայի ձայնի՝ պետական լրատվականի հարցին:
Այդ մասին ավելի մանրամասն անդրադարձիս հղումը մեկնաբանություն բաժնում: Այդ բաժնում կդնեմ եւս մեկ հղում՝ նախօրեին հարցազրույցիս հղումը, որտեղ խոսել եմ այն «պատրանքի» մասին, թե Ալիեւն ինչ որ խնդիրներ ունի արեւմտյան հարթակներում, իսկ մենք էլ իբրեւ թե ինչ որ ձեռքբերումներ ենք ունեցել Գրանադայում:
Կրկնեմ, խնդիրն ունենք մենք, ու շարունակելու ենք ունենալ, քանի դեռ քաղաքականությունն ընկալել ու ընկալում ենք լոկ իբրեւ Արեւմուտք, թե Ռուսաստան երկրպագություն, մտածելով Հայաստանում էլ այդ կերպ մեր երկրպագուների թիվը ավելացնելու մասին:
Աղբյուրը՝
