Լիբանանի հարավում տարեց զույգ է մահացել այն բանից հետո, երբ նրանց տունը խոցվել է իսրայելական բանակի արկից, հաղորդում է լիբանանյան LBC հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ Լիբանանի հրթիռակոծության ժամանակ՝ գրավյալ Շեբաա ֆերմաների շրջակայքում, արկը հարվածել է լիբանանյան տան, ինչի հետևանքով տարեց ամուսիններ են մահացել։
Շաբաթ օրը բախումները շարունակվել են Լիբանանի իսլամական դիմադրության «Հեզբոլլահ» շարժման մարտիկների և իսրայելական բանակի միջև հարավային Լիբանանում: «Հեզբոլլահը» հայտարարել է, որ հարձակվել է իսրայելական հինգ ռազմական դիրքերի վրա հարավային Լիբանանում, ինչպես նաև կրկին գրոհել է նրանց դիտակետը՝ ոչնչացնելով իր տեխնիկական սարքավորումների մեծ մասը։
