Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց այսօրվա տհաճ և զզվելի միջոցառման կազմակերպիչներ կարող էին լինել միայն դաշնակցական անդրօվկիանոսյան հայրենասերները։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն՝ անդրադառնալով Կանադայում ՀՅԴ-ական երիտասարդների մասնակցությամբ ԼՂ հայերի համար «Հայաստան» հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքի սկզբում տեղի ունեցած միջադեպին:
«Դեսպանատան ցուցանակը կարմիր ներկելու ամոթալի արարքի փոխարեն նույն կտիճները պարտավոր են մեծ քանակությամբ կարմիր ներկ առնել (որ բավականացնի) և, գոնե փորձել, ուղղել իրենց ռազմահայրենասիրական կուսակցության 130 տարվա խայտառակ սխալները և մեր պետությանը հասցված վնասները»,- գրել է պատգամավորները։
Հիշեցնենք՝ Կանադայում ՀՅԴ-ական երիտասարդների մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել ԼՂ հայերի համար «Հայաստան» հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքի սկզբում:
Տեղի ունեցածին միջամտել էր Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը՝ իր խոսքն ուղղելով նախատեսված միջոցառումը տապալելու փորձ արած հայ երիտասարդներին:
