Ռпւսшկան խшղшղшպահ զпրшխումբը Ասկերшնի շրջանում փակել է ևս մեկ դիտшկետ

ՌԴ ՊՆ-ի՝ Արցախում գտնվող խաղաղապահների գործողությունների վերաբերյալ տարածված տեղեկագրում ասվում է.
«Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի զինաթափման և լուծարման կապակցությամբ Ասկերանի շրջանում 24 ժամվա ընթացքում փակվել է խաղաղապահ զորակազմի մեկ ժամանակավոր դիտակետը։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են ութ հենակետ և ռուս խաղաղապահների 16 ժամանակավոր դիտակետ։
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»։
Կիսվել սոց․ ցանցերում