Իսրայելը կտարհանի Լիբանանի հետ սшհմшնի բնակիչներին

Իսրայելա-պաղեստինյան լարվածության ֆոնին Լիբանանի` Իսրայելի հետ սահմանակից հարավային շրջաններից մեծաթիվ բնակիչներ գաղթում են ավելի հեռու և անվտանգ շրջաններ։ Ավելի վաղ Իսրայելի բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ տարհանելու են 28 համայնք, որոնք գտնվում են Լիբանանի սահմանից երկու կիլոմետր (1,2 մղոն) հեռավորության վրա:

Պրոիրանական «Հզբոլլահ» խմբավորումը ժամանակ առ ժամանակ հրթիռներ է արձակում Լիբանանի կողմից, փորձելով նաև փոքր խմբերով ներթափանցումներ իրականացնել, ինչին Իսրայելը հակադարձում է հրետանու և ավիացիայի հարվածներով։

Կիսվել սոց․ ցանցերում