Ատամնաբույժը զգուշացնում է ատամի սպիտակեցնող մածուկների ամենօրյա օգտագործման մասին

Ստոմատոլոգ Լուիզա Ավթանդիլյանը Газета.Ru-ին պատմել է, թե ինչպես չպետք սպիտակեցնել ատամները տանը։

Ավթանդիլյանի խոսքով՝ չի կարելի չափից ավելի օգտագործել սպիտակեցնող ատամի մածուկները. բժիշկը խորհուրդ է տվել օգտագործել այն առավելագույնը շաբաթական երկու անգամ։

«Միզանյութի պերօքսիդի և փայլեցնող մասնիկների վրա հիմնված հղկողության բարձր մակարդակ ունեցող արտադրանքները (ցուցանիշը 120-ից բարձր) օգտագործվում են ատամի էմալը պիգմենտային բծերից մեխանիկորեն մաքրելու համար: Սակայն նման ատամի մածուկները բավականին ագրեսիվ են և կարող են վնասել ատամի էմալը, ուստի չպետք է դրանք օգտագործել շաբաթական մեկից երկու անգամից ավելի։ Իսկ մնացած օրերին լավագույն լուծումը կլինի ռեմիններալիզացնող կամ սովորական հիգիենիկ ատամի մածուկ օգտագործելը»,- նշել է նա։

Մասնագետը նաև զգուշացրել է կիտրոնաթթու չօգտագործել։

«Չնայած այն հանգամանքին, որ միջոցը կօգնի ատամի էմալը 1-2 տոնով բացել, սպիտակեցնող էֆեկտը կարճատև է լինելու, իսկ հետևանքները ատամների համար՝ վնասակար։ Ագրեսիվ թթուների ազդեցության տակ ատամի էմալը դառնում է ծակոտկեն և արագ քայքայվում։ Առաջանում է ատամների գերզգայունություն, որն ուղեկցվում է ուժեղ ցավով, և եթե չարաշահվում է սպիտակեցման այս մեթոդը, ապա քայքայվում է ատամի էմալի մակերեսային շերտը»,- պարզաբանել է Ավթանդիլյանը։

Ատամնաբույժի կարծիքով՝ սննդի սոդան նույնպես վտանգավոր է:

«Շփման ժամանակ ատամի խոզանակի աշխատանքային տարածքին կիրառվող չոր փոշին քորում է ատամի էմալի մակերեսը՝ դրա վրա թողնելով բծեր և քերծվածքներ։ Գրեթե անհնար է ինքնուրույն նկատել ատամների վրա միկրովնասումներ, բայց մարդը կարող է տհաճություն և ցավոտ ռեակցիա զգալ ցրտին և շոգին, ինչը կապված է ատամի էմալի զգայունության բարձրացման հետ»,- բացատրել է նա։

Ավթանդիլյանը խորհուրդ է տվել բժիշկների հետ խորհրդակցելուց հետո ատամները սպիտակեցնել կլինիկաներում և տնային պայմաններում օգտագործել հատուկ միջոցներ։

Կիսվել սոց․ ցանցերում