Ալիգատոր վարժեցնող Թայսոն Ֆլորենսը ներկայացման ժամանակ կորցրել է ոտքի բութ մատը։ Sun հրատարակությունն ուշադրություն է հրավիրել միջադեպի տեսանյութի վրա։
Ֆլորենսը ելույթ է ունեցել Big Cypress Reservation-ում Ֆլորիդայում Սեմինոլ հնդկական փառատոնի ժամանակ, որի ընթացքում մարդիկ ամբողջ երկրից ցուցադրում են ալիգատորների հետ վարվելու իրենց հմտությունները: Ներկայացման ժամանակ գիշատիչը հանկարծակի բռնել է նրա ոտքից և հարազատների ու հարսնացուի աչքի առաջ կծել նրա ոտքի մի հատվածը։
