Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ ռազմածովային ոլորտում , սակայն կոնկրետ նախագծերի մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին նա նշել է ռուաական պետական ՏԱՍՍ լրատվամիջոցի հետ զրույցում՝ «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում։
«Մոսկվան ռազմածովային ոլորտում առաջարկների լայն շրջանակ ունի, և մենք պատրաստ ենք համագործակցել Թուրքիայի հետ այդ ուղղությամբ: Սակայն ներկայումս վաղ է խոսել ռազմածովային ոլորտում երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության կոնկրետ նախագծերի մասին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում Իրանն առաջին անգամ Մոսկվայում ներկայացրել էր իր նորագույն Ababil բալիստիկ հրթիռը։