Նա միշտ եղել է տшկանք, ես երկար տարիներ չեմ շփվել նրա հետ. Ստաս Նամինը՝ որդուն և զոքանչին սպшնшծ խորթ որդու մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայի մարզում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդ, «Գորկի պարկ» և «Ցվետի» խմբերի հիմնադիր Ստաս Նամինինի որդին և զոքանչը:

Ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ մարդասպանը 39-ամյա Ռոման Միկոյանն է, ով Նամինի խորթ որդին է։ Երաժիշտը որդեգրել է նրան մեկ տարեկանում, երբ ամուսնացել է վերջինիս մոր՝ Գալինայի հետ։

Լրատվամիջոցների հետ զրույցում Ստաս Նամինը հայտնել է, որ վաղուց չի շփվում Ռոմանի հետ:

«Սա սարսափելի ողբերգություն է: Ռոմանը երբեք իմ որդին չի եղել, նա իմ նախկին կնոջ՝ Գալինայի որդին է՝ նրա առաջին ամուսնությունից, և միշտ եղել է տականք ու ստոր։ Ես երկար տարիներ չեմ շփվել նրա հետ, քանի որ նա միշտ անարժան եւ ցածր է եղել»,- ասել է նա:

Սկզբում ենթադրվում էր, որ Ռոմանն իր 30-ամյա եղբոր եւ 85-ամյա տատիկի հետ այդպես է վարվել գույքային վեճերի պատճառով։

Հայտնի է դարձել, սակայն, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 18-ի երեկոյան։ Քննչական կոմիտեում հարցաքննության ժամանակ Միկոյանն ասել է, որ ինքն իրեն կորցրել է տատիկի և եղբոր բարոյական խրատների պատճառով։ Նրանք չեն ընդունել, որ ինքը թմրանյութ է ընդունում։ Միկոյանն ամուսնացած էր, սակայն նրա ընտանեկան կյանքը նույնպես խաթարվել է ապօրինի նյութերից կախվածության հետևանքով;

Հարազատները տղամարդուն խնդրել են թողնել թմրանյութերը և խնջույքները: Ռոմանը չի կարողացել դիմակայել քննադատությունների տարափին, ուստի վերցրել է դանակը և հարձակվել տարեց կնոջ ու խորթ եղբոր վրա։ Սպանության պահին ևս Միկոյանը գտնվել է թմրամիջոցների ազդեցության տակ:

Կիսվել սոց․ ցանցերում