Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել Տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Սլավիկ Սարգսյանին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշանակման առթիվ շնորհավորել է Սլավիկ Սարգսյանին և շնորհակալություն հայտնել վերջին ամիսներին ղեկավարի պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։ Խոսելով այս ընթացքում կատարված աշխատանքի արդյունքների մասին՝ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ նորանշանակ ղեկավարը չի բավարարվի սահմանած բարձր նշաձողով։ Սլավիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կներդնի առավելագույն ջանքեր Տեսչական մարմնի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար: Հանդիպմանը քննարկվել են նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի առջև դրված խնդիրներին և դրանց իրականացմանը վերաբերող հարցեր:

Կիսվել սոց․ ցանցերում