Պшղեստինի դեսպանը Գшզшյում ցամաքային գործողություն սկսելու Իսրшյելի որոշումը մեծ սխալ է համարում

Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու որոշումը մեծ սխալ կլինի Իսրայելի համար։ Ինչպես տեղեկացնում է «ТАСС»-ը, այդ մասին ասել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։

«Նրանք որոշում են կայացրել, բայց դեռ չեն սկսել, մենք կարծում ենք, որ այժմ իրավիճակը շատ բարդ է, և Իսրայելի համար մեծ սխալ կլինի, եթե նա սկսի այդ հարձակումը», – ասել է դիվանագետը։

Նոֆալն ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում վտանգ կա, որ այլ երկրներ նույնպես անպայման մասնակցեն հակամարտությանը։ «Այդպիսին է իրավիճակը Լիբանանի, Հորդանանի և Եգիպտոսի պարագայում։ Ի՞նչ անենք, մենք կանգնած ենք մեր հողի վրա, չենք գնում, դեմ ենք լինելու ռազմական հարձակմանը։ Վաղ թե ուշ նրանք կսկսեն այդ գործողությունը: Միգուցե վաղը, գուցե այսօր, մենք չգիտենք, թե երբ։ Նրանք մեր խաղաղ բնակչությանն ասել են, որ Գազայի հատվածի հյուսիսից գնան հարավ: Երբ իսրայելական կողմը սկսի օպերացիան, մեծ աղետ կլինի, դժվար կլինի բոլորի համար», – բացատրել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Իսրայելի ցամաքային գործողությունը չի ավարտվի 1 օրում, ոչ 2 և ոչ էլ 20 օր հետո։

Կիսվել սոց․ ցանցերում