Ադրբեջшնում «ռпւսшստանյան լրտես» են հայտնաբերել

Ադրբեջանցի քաղաքագետը մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Նազաքեթ Մամեդովան ձերբակալվել է։ Այս մասին տեղեկությունը  տարածել է լրագրող Անար Մամեդովը։

Մամեդովային կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսելու մեջ։

Նշենք, որ մինչև սա Ադրբեջանում ակտիվորեն բացահայտվում էին, այսպես կոչված, «իրանական լրտեսների» «բջիջները»։

Կիսվել սոց․ ցանցերում