ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Գшզшյի հատված մшրդшսիրական օգնություն հասցնելու վերաբերյալ Իսրայելի և ԱՄՆ-ի համաձայնության մասին

Իսրայելը և Միացյալ Նահանգները հայտարարել են, որ թույլ կտան մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված: Անհրաժեշտ է ապահովել, որ մարդասիրական օգնությունն ուղարկվի որքան հնարավոր է շուտ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետ այցելելիս:

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այս կողմից մենք տեսանք շատ բեռնատարներ, որոնցում ջուր, վառելիք, դեղորայք, սնունդ էր: Սրանք պետք են պատի մյուս կողմում: Մենք պետք է հասցնենք այն մյուս կողմը, որքան հնարավոր է արագ»,- ասել է Գուտերեշը։

Նրա խոսքով՝ վերջերս «Իսրայելը և ԱՄՆ-ն հայտարարեցին, որ թույլատրվելու է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված»։ «Եվ ես գիտեմ, որ Եգիպտոսի և Իսրայելի միջև կա համաձայնություն, որը դա հնարավոր է դարձնում»,- ասել է նա։

«Բայց այդ հայտարարություններն արվել են որոշ պայմաններով և որոշ սահմանափակումներով։ Եվ այդ պատճառով այժմ մենք ակտիվորեն համագործակցում ենք բոլոր կողմերի հետ, ակտիվորեն համագործակցում ենք Եգիպտոսի, Իսրայելի, ԱՄՆ-ի հետ, որպեսզի համոզվենք, որ մենք կարող ենք հստակեցնել այդ պայմանները… որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ հասցնել այդ օգնությունը»,-հայտարարել է նա ։

Կիսվել սոց․ ցանցերում