«Վագներ»–ը Բելառուսում գրանցվել է որպես կրթական կազմակերպություն

«Վագներ» ռազմական խմբավորումը պաշտոնապես գրանցվել է Բելառուսում որպես կրթական կազմակերպություն: Այս մասին, ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ–ները, նշվում է երկրի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ​​ռեգիստրից։

«Վագներ գրուպ» ընկերությունը գրանցվել է Օսիպովիչի շրջանի գործադիր կոմիտեի կողմից այս տարվա օգոստոսի 4-ին։ Գործունեության տեսակի սյունակում նշվում են «կրթության այլ տեսակներ»: Ըստ գրանցման՝ ընկերությունը գտնվում է Մոգիլյովի շրջանի Ցել գյուղում։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ցանկանում է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները մնան երկրում՝ բելառուսական բանակում պայմանագրային ծառայության համար։ Նա նաև հերքել է «Վագներ»–ի՝ Լեհաստանի հետ սահման առաջխաղացման մասին լուրերը՝ նշելով, որ խմբավորման գրոհայինները տեղակայվել են Բելառուսի կենտրոնում գտնվող ժամանակավոր ճամբարում։

Կիսվել սոց․ ցանցերում