Պшղեստինյան Կարմիր մшհիկը կոչ է անում կանխել նոր ջшրդը Գшզшյի ևս մեկ հիվանդանոցում

Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտնել է, որ իսրայելական զորքերից նախազգուշացում է ստացել՝ «անհապաղ տարհանել» Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցը, հաղորդում է WAFA-ն:

 

Այս պահին հիվանդանոցում կա ավելի քան 400 հիվանդ և 12 հազար փախստական։

 

«Մենք կոչ ենք անում աշխարհին շտապ գործողություններ ձեռնարկել՝ կանխելու հերթական ջարդը, ինչպիսին տեղի ունեցավ Ալ-Ահլի բապտիստական ​​հիվանդանոցում, որի հետևանքով մի քանի հարյուր մարդ զոհվեց», — ասվում է հայտարարության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում