Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և Գազայի հատվածի շրջափակումը:
Ելույթ ունենալով Պաղեստինի հարցով Կահիրեի խաղաղության գագաթնաժողովի բացման ժամանակ՝ նա ընդգծել է «կանոնավոր մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը պաղեստինյան բնակչությանը, որը տառապում է ռմբակոծություններից»։
«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք Մերձավոր Արևելքում, խաղաղության ջանքերի ձախողման արդյունքն է, որոնք ձեռնարկվել են կայուն և արդար կարգավորում հաստատելու համար», – ասել է նա:
Հորդանանի միապետն ասել է, որ «Գազայում տեղի ունեցող դաժան ռմբակոծությունը կոլեկտիվ պատիժ է պաշարված ու անօգնական բնակչության համար»։ Նրա խոսքով՝ «սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է և ռազմական հանցագործություն»։
