«Ինտեր Մայամին» պարտությունով ավարտեց ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը։ Վերջին խաղում արգենտինացի Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Շառլոթին», որը առավելության հասավ 1:0 հաշվով կոլումբացի հարձակվող Քերվին Վարգասի գոլի շնորհիվ։
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն անցկացրին ամբողջ հանդիպումը։ Իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին։
«Ինտեր Մայամին» 34 խաղում վաստակեց 34 միավոր եւ Արեւելյան կոնֆերենցիայում գրավեց 14-րդ տեղը՝ չնվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր։
