Գшզшյում փшխստшկանների ճամբարի գնդшկпծման հետևանքով զпհվել է առնվազն 30 մարդ․ տեսանյութ

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարին Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը։

Իսրայելական ուժերը կիրակի երեկոյան հարվածներ են հասցրել երկու բնակելի շենքի և մզկիթի։

Ավելի վաղ պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հայտնել էր անկլավի նույն հատվածում գտնվող երկու բնակելի շենքերի և մզկիթի ռմբակոծության հետևանքով տասներեք զոհի և տասնյակ վիրավորների մասին։

«Գազայի հյուսիսում Իսրայելի վերջին հարվածից հետո ռմբակոծված շենքերի փլատակների տակ առնվազն 30 դի է հայտնաբերվել, որոնց մեծ մասը պատկանում է կանանց և երեխաներին», — հայտնել է հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ առնվազն 27 մարդ է վիրավորում ստացել։

 

Կիսվել սոց․ ցանցերում