Այս հղի աղջկան ես նկատեցի կայարանում ուրբաթ օրը, երբ գնում էի ամառանոց: Կողքին փոքրիկ պայուսակ կար դրված:Երբ ես վերադարձա կիրակի երեկոյան, կրկին տեսա այդ նույն աղջկան գրեթե նույն տեղում։ Նրա դեմքը տանջված էր,աչքերը արցունքներով լի էին, նույն հագուստով էր, նույն պայուսակը ձեռքին էր, ինձ դա կասկածելի թվաց։ Ես նստեցի նրա կողքին և խոսեցի նրա հետ: Պարզվեց, որ նրան քաղաքացիական ամուսինն է տնից վռնդել: Ամուսինը ալկո հոլիկ է, իսկ աղջիկը ոչ մի հարազատ չունի:Այդպես նա մնացել էր դրսում:Ես տաքսի կանչեցի և նրա հետ գնացինք իմ տուն։ Ես մենակ եմ ապրում, վաղուց այրիացել եմ, իսկ երեխաներս հեռացել են ։ Բնակարանս մեծ է:
Ես կերակրեցի Կատյային, բոլոր խոսակցությունները մենք հետաձգեցինք առավոտյան:Հաջորդ օրը նախաճաշից հետո Կատյան ինձ պատմեց իր կյանքի պատմությունը: Ես ասացի, որ նա կարող է հանգիստ ապրել իմ տանը մինչև իր գործերը կկարգավորվի:Վարդուհին ծնեց գեղեցիկ և խոշոր աչքերով աղջիկ: Նա նրան Լուսինե անվանեց,քանի որ շատ էր սիրում այդ անունը: Քանի որ Վարդուհին նյարդային վիճակում էր և չէր կարողանում կերակրել երեխային, ես մնացի երեխայի մոտ, իսկ նա սկսեց աշխատել:
