Չինաստանի ներկայացուցչը Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում նշել է՝ խոր անհանգստություն են հարուցում Արցախում առկա խորացող խնդիրները:
«Գտնում ենք, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների մի շարք համատեղ հայտարարություններն ունակ են լուծելու կուտակված հարցերը խաղաղ, դիվանագիտական ուղիով։ Կոչ ենք անում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարությանը՝ հավատարիմ մնալ համատեղ ընդունած հայտարարություններին»,- նշել է Չինաստանի ներկայացուցիչը։