Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է

Գլոբալ տաքացումների պատճառով Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է։ Լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության  փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ականատեսներից նշել են, որ նախկինում այդ տախտակամածն օգտագործվել է փոխադրումներ կատարելու համար։

Նրանք նաև նշել են վերջին տարիներին ջրի մակարդակի արագ նվազմումը անհանգստության տեղիք է տալիս, քանի որ դա բացասաբար է անդրադառնում ձկնորսության, ինչպես նաև ձկների բազմացման  վրա։

Կիսվել սոց․ ցանցերում