Պուտինը պարգևատրել է Բասկովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել արտիստ Նիկոլայ Բասկովին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին, ասվում է ՌԴ պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված փաստաթղթում։

Արտիստն արժանացել է պարգևի՝ «ազգային մշակույթի և արվեստի զարգացմանը մատուցած ծառայությունների, երկարամյա բեղմնավոր գործունեության համար», ասված է հրամանագրում։

Բասկովը արտիստ-վոկալիստ է, Էստրադային արտիստների միջազգային միության անդամ։ Նա այնպիսի մասնագիտական մրցանակների դափնեկիր է, ինչպիսիք են «Ոսկե գրամոֆոն», «Տարվա երգիչ» և այլն: 2009 թվականին նա ստացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում «երաժշտական արվեստի բնագավառում մեծ ծառայությունների համար»։

Հունիսին Բասկովը և ժողովրդական արտիստ Գրիգորի Լեպսը խոստացել էին 1 միլիոն ռուբլի վճարել բոլորին, ովքեր հատուկ գործողության գոտում խոցեին արևմտյան տանկեր։

VTsIOM-ի հարցման արդյունքների համաձայն՝ Բասկովը մտել է Ռուսաստանի լավագույն երաժիշտների եռյակը (10%)՝ առաջին երկու տեղերը զիջելով Շամանին (Յարոսլավ Դրոնով, 33%) և Օլեգ Գազմանովին (11%)։

Կիսվել սոց․ ցանցերում