Իսրшյելի պաշտպանության բшնшկը Գшզшյի հատվածում սպшնել է Հ ԱՄ ԱՍ-ի գումարտակի հրամանատարին

Իսրայելի պաշտպանության բանակը չորեքշաբթի հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարներից մեկի՝ Թայասիր Մուբաշիրիի սպանության մասին, որը նախկինում զբաղեցնում էր շարժման ռազմածովային ուժերի ղեկավարի պաշտոնը։

 

«Իսրայելի պաշտպանության բանակի և անվտանգության ծառայության տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները սպանել են ահաբեկչական ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատար Թայասիր Մուբաշիրին: Նախկինում նա եղել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարը», – ասվում է բանակի տելեգրամյան ալիքում։

 

Իսրայելական բանակի տվյալներով՝ Մուբաշիրը կապված է եղել ՀԱՄԱՍ-ի որոշ բարձրաստիճան անդամների, այդ թվում՝ ռազմական հրամանատար Մուհամմեդ Ադ-Դեյֆի հետ: Շարժման ընթացքում Մուբաշիրը վերահսկում էր Իսրայելի դեմ հարձակումները։

Կիսվել սոց․ ցանցերում