Արցшխից զե նք-զինшմթերք է տեղափոխվել Հայաստան․ ներքին գործերի նախարար

Ներքին գործերի նախարարությունը տեղեկություններ ունի, որ Արցախից զենք-զինամթերք է տեղափոխվել Հայաստան։ Հոկտեմբերի 25-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այդ մասին հայտարարեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

«Ունենք դեպքեր, որ մարդիկ բերում, կամավոր հանձնում են։ 3 օրվա ընթացքում 3 միավոր ատրճանակ ու 2 միավոր հարթափոխ զենքեր են հանձնվել ԼՂ բնակիչների կողմից։ Ոստիկանապետի կողմից կան ցուցումներ, որ բերեն, հանձնեն անօրինական զենքը»,- ասաց Ղազարյանը։

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղում նախկինում ձեռք բերած օրինական զենքերի մասին տեղեկություններ չկան։

***

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Կիսվել սոց․ ցանցերում