Ֆինլանդիայում Թпւրքիшյի դեսպանատան վրա ծխագլшնիկ են նետել

Ֆինլանդիայում թուրքական դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա ծխագլանիկ է նետվել, զոհեր չկան,  հետաքննություն է ընթանում, չորեքշաբթի հայտնել է Հելսինկիի ոստիկանությունը։

«Արտակարգ իրավիճակների կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, Թուրքիայի դեսպանատան մոտ ծուխ է նկատվել։ Դեպքի վայրում են ոստիկաններն ու փրկարարները՝ իրավիճակը պարզելու համար։ Ըստ ականատեսների, դեսպանատան դիմաց, հնարավոր է,  ծխագլանիկ է նետվել, որը, ըստ օպերատիվ տեղեկությունների, կոնկրետ վտանգ չի առաջացրել։ Աա պայթուցիկ չէ, և տեղում հրդեհ չի եղել»,- ասվում է ոստիկանության   հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը կասկածում է, որ միջադեպին կարող են ներգրավված լինել մի խումբ մարդիկ,  հետաքննություն է իրականացվում, հայտնում է Helsingin Sanomat թերթը։

Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը տագնապած է կատարվածից։ «Ինձ մտահոգում է Թուրքիայի դեսպանատան այսօրվա վանդալիզմը։ Դիվանագիտական ​​ներկայացուցչությունների դեմ թշնամական գործողությունները բացարձակապես անընդունելի են։ Ոստիկանությունը հետաքննում է, և հուսով եմ, որ   շուտով լրացուցիչ տեղեկություններ կստանանք կատարվածի մասին»,- գրել է նա X միկրոբլոգների ցանցում։

Կիսվել սոց․ ցանցերում