Transfermarkt-ը թարմացրել է եվրոպական մի շարք առաջնությունների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների տվյալները։ Փոփոխության են ենթարկվել կամ մնացել են անփոփոխ նաև մի շարք հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
11 հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը հատում է 1 մլն եվրոն։ Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է, որի տրանսֆերային արժեքը բարձրացել է 3 մլն եվրոյով և այժմ կազմում է 15 մլն եվրո։
Երկրորդն այդ ցուցանիշով «Ալ Ֆատեհի» հարձակվող Լուկաս Սելարայանն է, որի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ՝ 7 մլն եվրո։
Լավագույն եռյակը եզրափակում է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը․ նրա տրանսֆերային արժեքը ևս չի փոխվել՝ 6 մլն եվրո։
Իսկ ահա «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը կրկնապատկվել է՝ կազմելով 5 մլն եվրո։ Նա այդ ցուցանիշով չորրորդն է։ Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը ևս բարձրացել է հունիսի համեմատ և այժմ կազմում է 1,2 մլն եվրո։ Ամենաթանկարժեք 11 հայ ֆուտբոլիստների ցանկը.

Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների ցանկի երկրորդ տասնյակում փոփոխության է ենթարկվել ՌՊԼ-ում հանդես եկող երկու ֆուտբոլիստի տրանսֆերային արժեք։ Հայաստանի հավաքականի նորեկ, «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է և 500 հազար եվրոյի փոխարեն այն այժմ կազմում է 900 հազար եվրո։ «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը բարձրացել է՝ 450 հազար եվրոյի փոխարեն կազմելով 700 հազար եվրո։

