«Մեր այսօրվա խորհրդակցությունների ընթացքում նախարար Սիարտոյի հետ անդրադարձել ենք Հայաստան-Հունգարիա երկխոսությնա հեռանկարներին, երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում, մասնավորապես քաղաքական երկխոսության, տնտեսական հարաբերությունների, գիտական, կրթական մշակությաին ոլորտներում առկա լուրջ ներուժը իրացնելու»:
Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ընդգծել ենք էներգետիկայի որորտում համագործակցության հանարվորությունը:
Կարևոր եմ համարում երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը և հետագա համագործակցությունը և կարծում եմ, որ այս ամենը հիմք կդառնա ինչպես երկողմ հարաբերությունների բարելավման, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության համար»,- ասաց Միրզոյանը:
Վերջինս նշեց՝ մենք բարձր ենք գնահատում Հունգարիայում որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հայ համայնքի գոյությունը և Հունգարիայի Կառավարության հոգածությունը, որի վառ վկայությունն է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր լուսավորիչ հայ կաթողիկե եկեղեվցու վերաբացումը:
«Քննարկել ենք տարածաշրջանային տարբեր ծրագրերին ՀՀ-ի ներգրավածծությունը, վկայակոչելով նաև ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի հայտարարությունը, որում նշվեց, որ հանձնաժողովը կաջակցի ՀՀ-ի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում՝ ինչպիսին է սևծովյան էլեկտրաէնեգիայի մալուխը»,- նշեց Արարատ Միրզոյանը և դիմելով Հունգարիայի ԱԳ նախարարին նկատեց. «Ձեր այցը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ մենք կարող ենք խոսել առկա հնարավորություններից, բայց և պետք է գնահատենք տարածաշրջանային ընդհանուր զարգացումները: Վստահ եմ, որ Հունգարիան նաև որպես ԵՄ անդամ երկիր քաջատեյակ է զարգացումներին: Կնդգծեմ, որ Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման և այլատյաց քաղաքականության բացառումը, քանզի արդեն ականատեղ ենք եղել դրանց դրսևորումներին: Ընդամենը մեկ ամիս առաջ ԼՂ-ում ավարտին հացվեց էթնիկ զտման քաղաքականությունը և ավելի քան հայրյուր հազար հայեր ստիպված եղան իրենց կյանքը փրկելու համար լքել իրենց պատմական հայրենիքը և այժմ որպես փախստական ապաստան են գտել ՀՀ-ում»:
Արարատ Միրզոյանը նկատեց՝ հնարավոր է հասնել ՀՀ-ի և Ադրբեձջանի միջև կայուն խաղաղության, եթե միանշանակ լինի փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանների դելիմիտացիան:
