Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Անժելա Թովմասյանի և Աննա Մկրտչյանի դեմ

«Երեկ իմ կողմից ևս երկու հայց մուտք արվեց դատարան, մեկը Աննա Մկրտչյանի դեմ, մյուսը՝ Անժելա Թովմասյանի: Երկուսն էլ վիրավորանքի հիմքով»:

Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքւմ գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շարունակելով.

«Ի դեպ, Ա. Մկրտչյանի դեպքում սա արդեն երկրորդն է: Իսկ Ա. Թովմասյանի դեմ առաջինը. գիծ կար՝ պետք չէր անցնել:

Պետք է հասկանան, որ եթե այլևս Հայաստանում մարդկանց չեն ծեծում, դա ոչ մեկին իրավունք չի տալիս աջ ու ձախ վիրավորել:

Այսօրվանից գնացեք ու մտածեք, թե ինչ ձևակերպումներ եք տալու, ում եք մեղադրելու եթե դատարանը պարտադրի ձեզ ներողություն խնդրել, բայց վերջում միևնույն է խելոք ներողություն եք խնդրելու»։

Կիսվել սոց․ ցանցերում