Կանանց Ազգերի լիգա․ Հայաստան — Էստոնիա՝ 1:4 (տեսանյութ)

Ֆուտբոլի կանանց ՈւԵՖԱ Ազգերի լիգայի ընտրական մրցաշարի C լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Էստոնիայի հավաքականին եւ պարտություն կրեց 1:4 հաշվով։

Հայաստանի թիմից միակ գոլը 70-րդ րոպեին խփեց հարձակվող Անի Ղուկասյանը։

Հայաստանի եւ Էստոնիայի հետ չորրորդ խմբում ընդգրկված են նաեւ Ղազախստանի եւ Իսրայելի հավաքականները։

Առաջին խաղում Հայաստանի թիմը 1:2 հաշվով պարտվել էր Ղազախստանի թիմին, որը 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Առաջին խաղում ղազախները 0:0 հաշվով ոչ ոքի էին խաղացել Էստոնիայի հետ։

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի թիմը երկրորդ հանդիպումը կանցկացնի էստոնացիների դեմ։

Կիսվել սոց․ ցանցերում