Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ընդլայնում է Գազայի հատվածում ցամաքային գործողության մասշտաբները, հայտարարել է նրա մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Դանիել Հագարին:
«Ի շարունակություն հարձակման, որը մենք իրականացրել ենք վերջին մի քանի օրերին, այսօր երեկոյան ցամաքային զորքերն ընդլայնում են ցամաքային գործունեությունը», — ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Հագարին հավելել է, որ Թել Ավիվը հավատարիմ է մնում բոլոր առեւանգվածներին վերադարձնելու ազգային առաքելությանը: Նա նաև ընդգծել է, որ զորքերը պատրաստ են պաշտպանել Իսրայելը բոլոր ճակատներում:
Ինչպես հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով թղթակցին, Գազայի հատվածում մի շարք աղմկահարույց պայթյուններ են որոտացել: Հրետանին աշխատում է, ընթանում են նաև տանկային հրետակոծություններ։ Բացի այդ, տարածաշրջանում նկատվում են կործանիչներ։