ԱՄՆ-ն արդիականացնում է իր գլխավոր ջերմամիջпւկային B61 ռпւմբը

ԱՄՆ-ը որոշել է կատարելագործել իր հիմնական ջերմամիջուկային B61 ռումբը: Այս մասին հայտնել Է Պենտագոնը:

«ԱՄՆ-ը մտադիր է արդիականացնել ազատ տեղաշարժվող B61 միջուկային ռումբը B61-13 տարբերակով, եթե կոնգրեսը հավանություն տա եւ համապատասխան միջոցներ հատկացնի»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Նորացված ռումբը պետք է փոխարինի В 61-7-ի պաշարների մի մասը: Այն կունենա նմանատիպ հզորություն անվտանգության և ճշգրտության ավելի բարձր ցուցանիշներով, որոնք ունի ամենաժամանակակից B61-12 մոդիֆիկացիան։

Պենտագոնը հավելել է, որ արկի արդիականացման մասին որոշումը արձագանք չէ որեւէ առանձին միջազգային իրադարձությունների, բայց «արտացոլում է աշխարհում անվտանգության հետ կապված փոփոխվող իրավիճակի գնահատականը»:

Աղբյուր` Փաստինֆո

Կիսվել սոց․ ցանցերում