Ամբողջ Լիբանանում տասը ժամով անջատվել է էլեկտրականությունը։ Երկու ջէկ դադարեցրել են էներգիայի մատակարարման պարտքը արտարժույթով չվճարելու պատճառով։ Այս մասին հայտնում են Sky News Arabia-ն և Veto-ն։
Էլեկտրաէներգիան անջատվել է երկրի հյուսիսում՝ Դեյր Ամմար, հարավում՝ Ալ Զահրանի քաղաքներում։ Էլեկտրակայանի օպերատորը զգուշացրել էր արտարժույթով պարտքերը չվճարելու պատճառով հոսանքազրկման մասին։ Պարտքը կազմում է 83 մլն դոլար, այդ գումարից լիբանանյան «Electricity du Liban» պետական ընկերությունը «Primesouth» ջէկ-ի օպերատորին վճարել է ընդամենը 2 մլն դոլար։