ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է վերջին 10 օրերի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանի մասնակցությամբ բարձրաստիճան այցերն ու արել հետևյալ ընդգծումները.
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյն այցելեց Հայաստան,
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելեց Թեհրան՝ մասնակցելու «3+3» խորհրդատվական հարթակի նիստին, հանդիպեց նաև Իրանի նախագահի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ,
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական այց կատարեց Հայաստան՝ որպես ՀՀ անկախացումից ի վեր Կանադայի ԱԳ նախարարի առաջին այց ՀՀ, բացվեց Կանադայի դեզիդենտ դեսպանությունը,
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի աշխատանքային այցով Հայաստանում էր. սա ԱԳ նախարարի մակարդակով առաջին այցն էր՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո:
Այցերի օրակարգն ընդգրկել է ՀՀ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ՀՀ-ԵՄ գործընկերության, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրմանն առնչվող տարբեր հարցեր:
Կայացել են մամուլի ասուլիսներ՝ լրագրողների հետ հարցուպատասխաններով՝ միջազգային գործընկերների հետ համատեղ անդրադառնալով փոխադարձ, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
