Իսրшյելը պետք է անհապաղ դուրս գա խելшգшրпւթյան վիճակից. Էրդпղшնը Աթшթпւրքի փակ օդանավակայանում մեծ ցույց է կազմակերպել

Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան փակ օդանավակայանի տարածքում կազմակերպվող Պաղեստինի աջակցության ցույցին ավելի քան 2 միլիոն մարդ է կմասնակցի:

Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը՝ հղում անելով ակցիայի կազմակերպիչներին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել Իսրայելին դուրս գալ «խելագարության վիճակից» և անհապաղ դադարեցնել Գազայի ռմբակոծությունը:

«Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծությունը, որն ակտիվացել է անցած գիշեր, կրկին ուղղված է կանանց, երեխաների և խաղաղ քաղաքացիների դեմ, խորացնում է հումանիտար ճգնաժամը։ Իսրայելը պետք է անհապաղ դուրս գա խելագարության այս վիճակից և դադարեցնի հարձակումները»,- հայտարարել է Էրդողանը:

Ստամբուլի բնակիչներից բացի ցույցին կմասնակցեն Թուրքիայի 39 նահանգների ներկայացուցիչներ, որոնք տեղափոխվել են հատուկ ավտոբուսներով։ Օդանավակայանի տարածքում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել:

Մարդիկ ներկայանում են թուրքական ու պաղեստինյան դրոշներով։

Ակնկալվում է, որ ելույթ կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և օտարերկրյա հյուրերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս հանրահավաքին հրավիրվել են Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների ղեկավարներ՝ Եգիպտոս, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Պաղեստին և Սաուդյան Արաբիա:

Կիսվել սոց․ ցանցերում