Համայն հայությունը պետք է համախմբվի Ղшրшբшղի շուրջ

Արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը, արձագանքելով Lragrogh.com կայքի հարցին, թե ինչով է զբաղվում Հայաստան տեղափոխվելուց հետո, արձագանքեց. «Ես աշխատում եմ միջազգային կառույցների հետ՝ Արցախի ժողովրդին փախստականի կարգավիճակ շնորհելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ՝ հաշվի առնելով ներկա իրողությունները։ Ես հավատում եմ, որ համաշխարհային հանրությունը կվերադառնա Ղարաբաղի կարգավիճակի խնդրին։ Պարզապես այս հարցը պետք է բարձրացվի նաև միջազգային մակարդակով։ Տեսնենք… շատ ծանր շրջան է, պետք է դիմանալ ու հարձակման գնալ քաղաքական ճակատում։ Համայն հայությունը պետք է համախմբվի Ղարաբաղի շուրջ և ամեն ինչ անի, որպեսզի մեր ժողովուրդն իրավունք ունենա վերադառնալու իր հայրենիք և ապրելու իր ընտրությամբ։ Բայց դրա համար պետք է աշխատենք շատ երկար և խելացի ձեւով» :

Կիսվել սոց․ ցանցերում