Քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11:00-ի դրությամբ

Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ժամը 11:00-ի դրությամբ, Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 6,93%-ը կամ 107 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է: Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 12,10%-ը կամ 258 անձ: Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2132 է:

Կիսվել սոց․ ցանցերում