Գшզшյի բնակիչները զանգվածաբար հանում են ապրանքները ՄԱԿ-ի պահեստներից

Գազայի բնակիչները զանգվածաբար հանում են ապրանքները ՄԱԿ-ի պահեստներից, հայտնում է Reuters-ը։

Պաղեստինցիները հավաքում են ալյուր և առաջին անհրաժեշտության ապրանքներ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների գործակալության պահեստներից և բաշխման կենտրոններից:

«Շուկայում պարենամթերքի պաշարները սպառվում են, և Եգիպտոսից Գազայի հատված բեռնատարներով մարդասիրական օգնությունը բավարար չէ», – ասել է կազմակերպության տնօրեն Թոմաս Ուայթը:

Կիսվել սոց․ ցանցերում