Chaarat Gold-ը հայտարարել է Կшպшնում հանքավայրի` 55,4 մլն դոլարով վաճառքի մասին

Ոսկու արդյունահանման միջազգային Chaarat Gold ընկերությունը հայտարարել է, որ պայմանագիր է կնքել Gold Mining ՍՊԸ-ի հետ՝ վաճառելու իր դուստր ձեռնարկությունը՝ Կապան ՓԲԸ-ն, որին պատկանում է Կապանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։

Նշվում է, որ գնորդը շահագործում է Հայաստանում Լիճքվազի հանքավայրը, որը մի քանի տարի շարունակ հանքաքար է մատակարարել Կապանի կոմբինատին՝ վերամշակման համար։

«Առաջարկվող վաճառքի փոխհատուցումը կազմում է 55,4 միլիոն ԱՄՆ դոլար, որը ներառում է 5 միլիոն ԱՄՆ դոլար՝ կանխիկ վճարման ենթակա և 50,4 միլիոն ԱՄՆ դոլար, որը պետք է վերադարձվի գնորդի կողմից Chaarat Gold-ի ներխմբային կրեդիտորական պարտքերի զիջմամբ», – ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Chaarat ընկերույթունը Կապանի հանքը գնել է 2019 թվականին և բարելավել է շահագործման արդյունավետությունը՝ երկարացնելով հանքի կյանքը, բարելավելով ESG ստանդարտները, բարելավելով գործառնական արդյունավետությունը և շարունակելով ներդրումներ կատարել համայնքում, չնայած զգալի աշխարհաքաղաքական իրադարձություններին, որոնք ազդում են գործողությունների վրա, ներառյալ հարևան երկրի հետ ռազմական գործողությունները, COVID-19-ի հետևանքները և Ուկրաինայում շարունակվող հակամարտության անուղղակի հետևանքները։

Չորս տարի գործառնական ուղեցույցների ներդրումից, ֆինանսական ցուցանիշների բարելավումից և բիզնեսի հեռացումից հետո հայկական դրամի զգալի արժեւորումը զգալի ազդեցություն ունեցավ ֆինանսական ցուցանիշների վրա՝ ստիպելով ընկերությանը վերանայել բոլոր ռազմավարական տարբերակները՝ ապահովելու Կապանի կայունությունն ու  ընկերության արժեքի երկարաժամկետ հեռանկարը։ Chaarat-ը աճի տարբերակներ է փնտրում՝ Տուլկուբաշի հանքավայրի կառուցման միջոցով, Կըզըլթաշի հանքավայրի (Ղրղզստանում – խմբ.) խթանման, ինչպես նաև միաձուլումների և ձեռքբերումների այլ արտաքին հնարավորությունների կիրառման միջոցով», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում