Այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը նույնքան հրատապ է, որքան 2018-19 թվականներին․ Փաշինյան

Այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը նույնքան հրատապ է, որքան 2018-19 թվականներին․ Փաշինյան

«Մենք մտահոգված ենք այն տեղեկություններով, որ ամենատարբեր տեղերում, ամենատարբեր մակարդակներով կաշառքներով, կոռուպցիոն եղանակներով ՀՀ-ում դեռևս հնարավոր է հարցեր լուծել։ Ուզում եմ վերահաստատել մեր քաղաքական կամքը՝ որևէ ճգնաժամ, որևէ ցնցում չի կարող հակակոռուպցիոն պայքարը թուլացնել»,– խորհրդարանում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանում մակրոտնտեսական կայունության համար ամենամեծ սպառնալիքներից մեկն է կոռուպցիայի հնարավոր վերաակտիվացումը։

Կիսվել սոց․ ցանցերում