Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ մի բան, որը կարծես թե մնաց տեղեկատվա-քարոզչական ալիքների ստվերում.Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է․
Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ մի բան, որը կարծես թե մնաց 27-ի ոճրագործության հերթական տարելիցի եվ դրա առիթով՝ այդ թեմայի վերաբերյալ արդեն գրեթե քառորդ դար հնչող նույնաձեւ ու նույնաբովանդակ տեղեկատվա-քարոզչական ալիքների ստվերում:
Հոկտեմբերի 27-ին Երեւան ժամանեց Հունգարիայի արտգործնախարարը՝ երկկողմ հարաբերությունը խզելու մասին Հայաստանի որոշումից 11 տարի անց: Իսկ այդ որոշումը, ինչպես հայտնի է, Երեւանը կայացրեց 2012-ին, երբ Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց կամ պարզապես վաճառեց Ալիեւին՝ ըստ տարբեր տեղեկությունների մոտ 3 միլիարդ դոլարի դիմաց, եւ թերեւս էլի տնտեսա-քաղաքական բնույթի պայմանավորվածությունների:
Հունգարիայի արտգործնախարարի այցի հետ կապված անդրադարձիս հղումը կդննեմ մեկնաբանություն բաժնում, այն այցից առաջ էր՝ 👇👇👇: Ըստ իս, սա բավականին լայն համատեքստ ունեցող գործընթաց է, քան պարզապես երկկողմ հարաբերության հանգամանքը:
Երեւանում արդեն, Հունգարիայի արտգործնախարարը արեց մի բավականին ուշագրավ հայտարարություն, ասելով, որ հարաբերության վերականգնման գործում կա նաեւ Հայ Առաքելական եկեղեցու ավանդը: Ի դեպ ուշագրավ է, որ նրա այցից օրեր առաջ՝ հոկտեմբերի 19-ին, Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանն է արժանացել Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալ Միկլոշ Փանիին:
Հունգարիան դիտորդի կարգավիճակ ունի Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում, միաժամանակ՝ բնակչության 80 տոկոսից ավելին քրիստոնյաներ են, եւնրանց գերակշռող մասը՝ բնակչության մոտ 60-65 տոկոսը՝ կաթոլիկներ:
Եվ, մեկ այլ ի դեպ՝ հոկտեմբերի 24-ին Երեւանում Սուրբ Աթոռի նվիրակ Արքեպիսկոպոս Բետանկուրը իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել էր Հայաստանի վարչապետին ու նաեւ նրան հանձնել Կաթոլիկ աշխարհի առաջնորդ Ֆրանցիսկոս Առաջին շնորհած պարգեւը՝ Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը, Հայաստանի եւ Վատիկանի հարաբերությունը ամրապնդելու համար:
Կիսվել սոց․ ցանցերում