Հազվագյուտ սև անգղը տեղափոխվել է Երևանի վերականգնողական կենտրոն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունքի մարզի Մարտունի բնակավայրում նկատվել է հյուծված գիշատիչ թռչուն, հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

ԲԸՏՄ Գեղարքունիքի տեսուչները պարզել են, որ թռչունը հանդիսանում է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում ընդգրկված հազվագյուտ տեսակի սև անգղի առանձնյակ  (լատ.՝Aegypius monachus), որն անմիջապես տեղափոխվել է Երևան՝ կենդանիների և թռչունների համար նախատեսված վերականգնողական կենտրոն:

Գիշատիչ թռչնի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել, իրականացվում են լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ և բուժում:

Կիսվել սոց․ ցանցերում