ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավինյանը ներկայացրել է Մերգելյանի այգու էսքիզների նոր տարբերակները

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Մերգելյանի այգու էսքիզների նոր տարբերակները։

 

«Մերգելյանի այգու էսքիզների նոր տարբերակներում հաշվի է առած արաբկիրցիների կարծիքը:

Այգու վերակառուցման սկզբնապես ներկայացված նախագծերը հավանության չարժանացան բնակիչների կողմից, ինչից հետո ստացած բազմաթիվ մեկնաբանությունները համադրեցինք մեր ունեցած տեսլականի հետ։

Արդյունքում ստացանք կանաչապատ և առանց կրպակների այս տարբերակը»,- գրել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում